Դեռ անցած տարվանից համացանցում լայն քննարկման առիթ դարձավ այն փաստը, որ Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայողները նվաստացրել, հետո բռնաբարել էին Բաքվի Յասամալ թաղամասից զորակոչված Զաքիր Ֆաթուլաևին։ Վերջինս պարզվեց իշխանամետ լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի ազգականն էր, այդ պատճառով բռնաբարության այդ դեպքը չլուսաբանվեց իշխանության կողմից, սակայն ադրբեջանական ընդիմադիր հատվածը ամեն գնով պահանջում էին, որպեսզի պատժվեն հանցագործություն կատարողները, սակայն հանցանքը այդպես էլ անպատիժ մնաց։

Նշված դեպքից առաջ հայկական կողմը կարողացել էր ձեռք բերել գաղտնի փաստաթուղթ, որը գրվել էր Ադրբեջանի ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովի կողմից և ուղղված էր եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Փաստաթղթի օգնությամբ Սադիկովը առաջարկում և պահանջում էր Հասանովից, որպեսզի ներքին հրաման տարածի և զինծառայողները կարողանան սեռական հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ Բանն այն էր, որ ադրբեջանցի զինծառայողներից ոմանք սկսել էին բռնաբարել միմյանց։ Գլխավոր շտաբի պետը առաջարկում էր չպատժել հարաբերություններ ունենալու համար, որպեսզի բռնաբարությունները վերանային բանակից ու զինծառայողները հանգիստ իրենց համար «զույգ» գտնեյին։

Փաստորեն այս թեման մինչև հիմա դեռ արդիական է, քանի որ կրկին առաջ են քաշվում խոսակցություններ, որ ադրբեջանական զորամասերից մեկում «դեդովշինան», որոնք առավել երկար ծառայած զինվորներն են, բռնաբարում և նվաստացնում են նորեկ զինծառայողներին։ Բողոքի ալիքը այս անգամ հնարավոր է ավելի մեծ լինի, քանի որ հիմա սրվել են նաև ԳՇ պետի և ՊՆախարարի հարաբերությունները ու հենց ԳՇ պետի հրամանով կարող է բանակում նման իրավիճակ ստեղծվել, որը պարզ է բողոքի ալիք է բարձրացնելու ժողովրդի շրջանում:

 

Աշոտ Ասատրյան