Մինչ Ադրբեջանի ներքին լսարանը կմարսի «Իսկանդեռ» համակարգերի հրթիռների խոցման հետ կապված Զաքիր Հասանովի վերջին հեքիաթները, մենք կներկայացնենք Հայկական Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների հերթական թիրախը։

Ադրբեջանի Շեմախիի շրջանի Դադագյունաշ գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող և 20 հեկտար տարածության վրա տեղակայված այս ամառանոցը՝ Ադրբեջանի նախագահի թաքնվելու վայրերից մեկն է
( աշխարհագրական կոորդինատներն են ՝ լայնությունը 40°43՛20.85"С , երկայնությունը 48°35՛42.31"В )։
Ոչ պաշտոնական տվյալներով,միայն այս ամառանոցի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 30 միլիոն ԱՄՆ դոլլար։
Հիմնական շինություններից բացի տարածքում առկա են նաև ուղղաթիռների կայանատեղիներ և անվտանգությունն ապահովվող ստորաբաժանումների համար նախատեսված զորանոցներ ։

Հ.Գ. օբյեկտը գտնվում է Ստեփանակերտից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա և այն բավական հեշտ խոցելի թիրախ է ոչ միայն «Իսկանդեռ-Մ» համակարգերի համար, այլ նաև «Իսկանդեռ -է»-երի համար որոնց հրթիռների խոցելիության առավելագույն հեռավորությունը 280 կմ է։

Շարունակելի

Image may contain: outdoor

Image may contain: outdoorNo automatic alt text available.

No automatic alt text available.Image may contain: outdoorImage may contain: mountain, outdoor, nature and water

 

Ալեն Ղուլյան