Չզարմանաք...Այո...Աշխարհի ամենատոտալիտար երկրներից մեկում՝Ադրբեջանում,որտեղ իշխանությունը ժառանգաբար հորից անցնում է որդուն,որտեղ անկախ լրագրողներին սպանում և բանտարկում են,որտեղ հոր և որդու պաշտամունքը պետական մակարդակով է իրականացվում, որտեղ անկախ ԶԼՄ գրեթե չկա և այլն,ընտրում են լրագրողների տարվա լավագույն բարեկամին...
haqqin.az կայքն առաջարկել է 3 թեկնածուի,որոնք նույն ընտանիքի անդամներ են...Այո,բոլորս էլ կռահեցինք թե դրանք ովքեր են...Դրանք բոլորը Ալիևներից են՝Իլհամը,ՄԵհրիբանը և Լեյլան...
Այս առաջադրումն ուշադրությանս չէր արժանանա,եթե առաջդրողը չլիներ վերը նշված կայքը,որի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը բավական տառապել էր Ալիևներից...
Սույն անողնաշարը 2005 թ-ի մարտի 2-ին,երբ Բաքվում սպանվեց իր ընկերը՝"Մոնիտոր" թերթի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը հայտարարեց,որ լրագրողը սպանվել է Իլհամ Ալիևի հրամանով,քանի որ վերջինս հետաքննություն էր սկսել Իլհամ Ալիևի ընտանեկան անօրինական բիզնեսների վերաբերյալ...Հետագայում,նա իր "Ղարաբաղյան օրագիրը" գրելու համար առանց Ադրբեջանի ԱԳՆ-ի թույլտվության մեկնեց Արցախ,իսկ Բաքու վերադառնալիս բոլորին ապշեցրեց հայտարարելով,որ Խոջալուի այսպես կոչված ցեղասպանության հեղինակները ազերիներն են,ու կրկնեց այն,ինչ 1992 թ-ի ապրիլին "Նեզավիսիմայա Գազետա"-ի թղթաիկց Դանա Մազալովային ասել էր Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը...2007 թ-ին լրագրող Էյնուլային Ալիևի հրամանով նետեցին բանտ 8,5 տարով,սակայն 4 տարի անց Իլհամ բաբայի ներման շնորհիվ Էյնուլան հայտնեց ազատության մեջ և ասեց."4 տարի առաջ ես այլ երկրում էի բանտ նստել,իսկ հիմա այլ երկրում եմ ազատվում..." Այսինքն,ՖաԹՈՒԼԱևի հետ այդ 4 տարիների ընթացքում Իլհամը "լավ" աշխատել էր,որի արդյունքում մարդասպան,խաղամոլ,թմրամոլ և այլ հանցանքներ գործած Ալիևը կերպարանափոխվեց և դարձավ առաքինի և պետական մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչ...Ֆաթուլաևը շատ արագ մոռացավ,որ իր ամենամոտ ընկերոջ սպանողը Իլհամն է...
Հետագայում "30 արծաթով" Իլհամի ընտանիքին վաճառված սույն կամակատարը նույն Ալիևների կողմից սկսեց օգտագործվել ազերի ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողների դեմ,որոնք նույն Ալիևյան վարչակարգի կողմից սպանվեցին,ձերբակալվեցին կամ էլ ստիպված էին լքել երկիրը,ինչպես օրինակ "Թալիշի սադո" թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովը,ում Ալիևի վարչակարգը սպանեց բանտում 2009 թ-ի օգոստոսի 17-ին... Խայտառակեցին՝անձնական բնույթի տեսանյութեր տարածելով,իսկ հետո էլ բանտարկեցին "Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային... Քաղաքագետ և լրագրող Ռաուֆ Միրկադիրովին Ալիևը մեղադրեց հայերի համար լրտեսելու մեջ և բանտարկեց...Սակայն հետագայում միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների ճնշումներից հետո Միրկադիրովը ազատվեց բանտից,սակայն վտարվեց երկրից...Այս տարվա մարտի 27-ին Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում արգելափակվեցին ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը...Օրինակ՝ "Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանական ծառայության,"Ազադլիգ" թերթի,Meydan TV-ի և ևս մի քանի այլ ընդդիմադիր կայքեր Ադրբեջանում անհասանելի են...Բաքվում գրաքննությունը հասել է այն մակարդակի,որ թերթերի և կայքերի գլխավոր խմբագիրներին ահաբեկում են,որ չհամարձակվեն հրապարակել պաշտոնական Բաքվին ոչ ձեռնտու տեղեկություններ՝սպառնալով բանտարկությամբ և ԶԼՄ-ի փակելով,քանի որ վերջիններս,իբրև թե բացահայտում են պետական գաղտնիքները...
Վերջին դեպքն էլ կապված էր լրագրող Աֆղան Մուխթարլիի հետ,ով փախնելով Ալիևի հետապնդումներից 2015 թ-ից պատսպարվել էր Թբիլիսիում...Այս տարվա մայիսի 29-ին Մուխթարլիին գողացել էին Թբիլիսիից,որից հետո վերջինս հայտնվել էր Բաքվում...
Այս ամենից հետո,պարզվում է,Իլհամ Ալիևը և նրա ընտանիքի անդամները լրագրողների լավագույն բարեկամներն են... Հետաքրքիր է,իսկ լրագրողների թշնամիները ովքե՞ր են...
Ժամանակին,նույն Սադդամ Հուսեյնը,Մուամար Քադաֆին,Պոլ Պոտը և շատ այլ բռնապեռեր ևս լրագրողների լավագույն բարեկամներն էն...


Գագիկ Համբարյան