Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,որ բոլոր հարցերում Ադրբեջանը Թուրքիայի կողքին է...Սրան ի պատասխան Թուրքիայի վարչապետը նշել է,որ խորհրդարանական ընտրություններից հետո դեռ չի այցելել հարազատ Ստամբուլ,բայց ժամանել է Ադրբեջան..."Ադրբեջանը մեր հոգին է",-շարունակել է սիրաշահել Բաքվին Դավութօղլուն...

 


Այս ամենը նշանակում է մեկ բան՝Ադրբեջանը միանում է հակառուսական տանդեմին...Ի.Ալիևի "անկախ" քաղաքականությունը տևեց ընդամենը տասը օր...Ադրբեջանի սուլթանը բավական ջանքեր գործադրեց,որ նոյեմբերի 24-ից հետո իր քայլերով և արտահայտություններով չզայրացնի Վ.Պուտինին՝գերադասելով ԼՌԵԼ..Սակայն Ի.Ալիևի "անկախությունը" շատ կարճ տևեց...Թուրքիայի նախագահն երբեք երկար չէր թողնի Ալիևին ԼՌԵԼ...Ա.Դավութօղլուն ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարանալուց հետո մի քանի ադրբեջանամետ հայտարարություններ արեց՝փորձելով տեղից շարժել Բաքվին...Սակայն ապարդյուն...Այս հարցը լուծելու համար այսօր Բաքվու ժամանած Թուրքիայի վարչապետին վերջապես հաջողվեց "խոսեցնել" Թուրքիայի "հոգուն"...Թե ի՞նչ է ասել կամ ինչով է սպառնացել Բաքվին Դավութօղլուն,երևի թե բոլորին պարզ է...

 


Հ.Գ.Հետաքրքիր է,թե ինչպե՞ս է արձագանքելու Ի.Ալիևի այս հակառուսական հայտարարությանը պաշտոնական Մոսկվան,որը վերջին տարիներին 4-5 միլիարդ դոլլարի զենք է մատակարարել կովկասյան թաթարներին...Պուտինը դեռ շատ է փոշմանելու Բաքվի նկատմաբ իր վարած քաղաքականության համար...Կովկասյան թուրքերն ավելի հմտացած են "թիկունքից հարվածելուց",քան փոքրասիականները...

 

 


Գագիկ Համբարյան