Հաճախ մեզ համար ամենաթանկ,ամենահարազատ մարդկանց մենք մոռանում ենք ասել ամենակարևոր խոսքերը:Մոռանում ենք կամ ուղակի մտածում ենք,որ դրա կարիքը չկա,շուտ է կամ էլ դեռ շատ ժամանակ կա,կհասցնենք:Բայց ցավոք,այդ ամենամոտ մարդիկ հեռանում են մեր կյանքից այնքան արագ ու հանկարծակի,որ նույնիսկ չենք էլ հասկանում թե ինչ կատարվեց,ինչպես տեղի ունեցավ դա և մեզ համար անտեղի ու ոչ կարևոր թվացող բառերը այնպես է չենք հասցնում ասել:

 


Մարդիկ շատ հանկածակիորեն են անհետանում մեր կյանքից ու մենք դա չենք էլ նկատում,և միայն հետո ենք հասկանում,որ կորցրել ենք շատ հարազատ մեկին,որ ուշադրություն չենք դարձրել նրան,երբ նա մեզ հետ է եղել և միայն նրա բացակայության ժամանակ ենք զգում,որ կորցրել ենք մի մարդու,ով մեզ համար պատրաստ էր ամեն ինչի,իսկ մենք նրան ուղակի չենք նկատել և հասկանում ենք,որ չենք հասցրել նրան ասելու ամենակարևոր բաները:

 


hjgՄարդու բնավորության վատ գծերից մեկն էլ հենց այն է,որ մարդիկ միայն կորցնելուց հետո են գնահատում,կորցնելուց հետո են զգում,թե ինչքան հարազատ ու թանկ մարդ է եղել նա և հասկանում են,որ արդեն շատ ուշ է ինչ-որ բան փոխելու…

 


Սրտերը հաճախ կոտրվում են հենց այդ չասված բառերից և շատ հաճախ չասցված բառերը դառնում են պատճառ այն բանի,որ մարդիկ ձախողվում են սիրո մեջ:Որպեսզի չձախողվեք,համարձակություն ունեցեք ասելու մարդկանց այն,ինչ իրոք զգում եք նրանց հանդեպ:

 


Երբեք մի պահեք ձեր զգացմունքները,ասեք մարդկանց այդ կարևոր բառերը,որովհետև գուցե գա մի ժամանակ,երբ էլ հնարավորություն չունենանք արտահայտվելու ու ասելու մեր զգացմունքների մասին:

 


Կյանքը կարճ է:Չկա ժամանակ թողնելու կարևոր բառերը չասված…

 

Դանիել Պետրոսյան