Հետաքրքիր պատմություն

 

 

Մի անգամ սովորականի պես հայրը տուն է վերադառնում աշխատանքից ու տեսնում է,որ որդին իրեն դռան հետևում սպասում է.
_ Պա'պ, կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել:

 


_ Ասա', ի՞նչ է պատահել:
_ Պա'պ, դու որքա՞ն գումար ես վաստակում:
_ Քո գործը չէ... ու հետո, ինչի՞դ է պետք:
_ Պարզապես ուզում եմ իմանալ, ասա, պա'պ, դու որքա՞ն ես վաստակում մեկ ժամում:
_ Դե 500 ու ի՞նչ:
_ Պա'պ, ինձ 300-ը կտա՞ս,_ շատ լուրջ հայացքով նայելով հորը' ասաց տղան:
_ Դու ինչ-որ հիմար խաղալիքի համար ինձնից այդքան գումա՞ր ես ուզում... ես ամբողջ օրը աշխատում եմ,հոգնում,իսկ դու՞:
Տղան կամաց հեռացավ իր սենյակը ու փակեց դուռը...
Հայրը մի փոքր անց հանգստացավ ու սկսեց մտածել. ''Հնարավոր է,որ նա ինչ-որ կարևոր բան պետք է գնի... նա ինձնից երբեք գումար չի խնդրել...''... երբ հայրը մտավ սենյակ, տղան արդեն անկողնում էր...

 


_ Քնա՞ծ ես, տղա'ս:
_ Ո'չ, պա'պ, ուղղակի պառկած եմ:
_ Կարծում եմ' շատ կոպիտ խոսեցի քեզ հետ... ես ծանր օր էի ունեցել, ների'ր ինձ, ահա, վերցրու' գումարը, որը խնդրել էիր:
_ Ուխ, շնորհակալ եմ, պապու'լ:

 


Հետո նա բարձրացրեց բարձն ու դրա տակից հանեց մի քանի թղթադրամ... հայրը տեսավ,որ տղան արդեն գումար ուներ ու նորից բարկացավ... տղան դրանք միացրեց ու նայեց հորը.
_ Ինչու՞ խնդրեցիր, եթե ունեիր գումար:
_ Որովհետև գումարս բավական չէր.... պա'պ, ահա', այստեղ ուղիղ 500 է... ես կարո՞ղ եմ քո ժամանակից ՄԵԿ ԺԱՄ գնել...խնդրու'մ եմ, վաղը աշխատանքից շուտ արի, ես ուզում եմ,որ դու մեզ հետ ընթրես:

 

 

ՀԻՇԵ'Ք... կյանքը շատ կարճ է,որ այն ամբողջովին ծախսես աշխատանքի վրա... կա կարևոր ևս մեկ երևույթ' ԸՆՏԱՆԻՔԸ... եթե դուք վաղը չլինեք, Ձեր աշխատանքի վայրում Ձեր փոխարեն հաստատ մեկին կգտնեն,իսկ ընտանիքը չի կարող... ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր ընտանիքի կողքին