Բնականաբար հնդկական սերիալներ չեմ նայում…Հազվադեպ, բայց ստիպված ինչ-որ կտոր սպրդում է և միշտ մի հարց է հետաքրքրում. ովքե՞ր են այդ «արվեստի ստեղծագործությունները» կրկնօրինակում: Կամ ավելի ճիշտ փորձում կրկնօրինակել՝ մեկ նվաղած ձայնով, մեկ անհասկանալի ծվծվոցներով, տարօրինակ ձայներով ու անհասկանալի հնչերանգներով:
Դա կրկնօրինակում չէ, դա ծաղրանք է…
Հետաքրքիր է, այդ կրկնօրինակողները կրթություն ստացե՞լ են, թե մանկապարտեզի կամ տարրական դասարանների հանդեսի մակարդակը հերիք է…
Շատ կուզենայի տեսնել այդ կրկնօրինակողների և իրենց ռեժիսորների դեմքը այդ «տաղանդաշատ գործերի» արարման պահին: Հետաքրքիր է շատ…
Ֆիլմերի կրկնօրինակումը ևս կարևոր խնդիր է, արվեստ և բնականաբար լուրջ մոտեցում է պահանջում: Հիշենք մեր «Հայֆիլմի» երբեմնի բարձրակարգ կրկնօրինակումները, որոնք նույնիսկ գերազանցում էին բնօրինակներին…
Ռոբերտ Մելքոնյան