Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի երկու բնակչի զոհվելուն են անդրադարձել նաև ազերի երեսփոխանները...Բավական ակտիվացել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը,ով հայտարարել է,որ հայերի վայրագությունների մասին անպայման կտեղեկացվեն բոլոր միջազգային կառույցները,իսկ դեպքը կքննարկվի ԵԽԽՎ մոտակա նստաշրջանում..."Այդ կնոջ և երեխայի թափված արյունը չպետք է ապարդյուն անցնի",-հայտարարել է Սեիդովը...


Սամեդ Սեիդովը,դասական լկտի թուրք է...Դա բոլորին է հայտնի...Սույն ստահակի համար մարդկային ողբերգությունն ընդամենը շահարկման առարկա է,որը նա չի էլ թաքցնում... Ալիևյան սույն սազանդարին կարելի է պատասխանել խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի բառերով՝"Чья бы корова мычала, а твоя бы молчала..."


Ազերի այս երեսփոխանը ԵԽԽՎ-ում առաջնայինը պետք է պատասխանի,թե ինչու՞ է Իլհամ Ալիևը խաղաղ բնակավայրերը դարձրել կրակակետեր և այդպիսով վտանգում է բնակիչների անվտանգությանը...Մի թե Իլհամը երազում էր,որ արցախյան կողմը թույլ կտա,որ այդ բնակավայրերը երկար ժամանակ մահ սփռեն հայկական դիրքերի վրա...

 

Հետաքրքիր է նաև իմանալ,թե ինչո՞վ է տարբերվում ազերիների կողմից սպանված 12-ամյա Ներքին Ճարտար գյուղի բնակիչ Վաղարշակ Գրիգորյանի դեպքը երեկ զոհված Զահրա Գուլիևայից դեպքից...Կամ ի՞նչ տարբերություն Սաբիհա Գուլիևայի և ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհի 41-ամյա Սոնյա Ռեվազյանը միջև,որը սպանվել էր ազերիների ռմբակոծության հետևանքով 2015 սեպտեմբերի 24-ին...Ասեմ,տարբերությունը նրանում է,որ ՀՀ-ի և Արցախի իշխանությունները մեր ողբերգությունը շոուի չեն վերածում,իսկ ալիևան ֆաշիստական վարչակարգը,որը սեփական ժողովրդին կենդանի վանահի դերում է պահում Արցախի և Ադրբեջանի սահմանին,իր իսկ պատճառով տեղի ունեցած ողբերգությունը վերածել է շոուի՝հրապարակելով զոհվածների և վիրավորի լուսանկարները...


Մինչև ԵԽԽՎ-ում զոհված ազերիների հարցի բարձրացումը Սամեդ Սեիդովը և նրա գործընկերները պետք է գիտակցեն,որ հայկական պատվիրակությունը իր ձեռքի տակ ունի ազերիներին պախարակող ավելի սահմռկեցուցիչ ապացույցներ...եվ եթե այս երկու կանայք մահացել են հայերի հարվածից,ինչպես պնդում են Բաքվում,ապա անցյալ տարվա ապրիլյան կարճատև պատերազմում Թալիշ գյուղի Խալափյանների ընտանիքի անդամներին,որոնք բավական ծեր էին,ազերի ասկյարները անմարդկային տանջանքների էին ենթարկել և նոր սպանել...Ծերունիների կտրված ականջները և կոտրված վերջույթները՝ ամենավառ ապացույցներ են,թե ինչի են ընդունակ հրոսակ ազերի ասկյարները 90-ն անց տարեցների նկատմամբ...Էլ չասեմ Քյարամ Սլոյանի անդամանատված գլխի հետ ազերի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակիչների սելֆիների մասին...


Սա ընդամենը մի քանի օրինակներ էին ազերիների վայրագությունների մասին,որոնք պետք է բարձրաձայնվեն ԵԽԽՎ-ում...


Ադրբեջանում վերջապես պետք է հասկանան,որ իրենց ռազմավարությունը ձախողվեց...Հայկական կողմերը այսուհետ հարվածելու են այն ԲՈԼՈՐ կրակակետերին,որանք վտանգ են ներկայացնում մեր զինվորների և խաղաղ բնակչության համար...Կոչնչացվեն նաև այն կրակակետերը,որոնք գտնվում են այսպես կոչված խաղաղ բնակավայրերում,որոնք իրկանում վաղուց վերածվել են մահացու կրակակետերի...


Պատերազմական և ռազմատենչ կոչերով է հանդես եկել Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն,ով կոչ է արել ադրբեջանական իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից և պատերազմ հայտարարել Հայաստանին...Զավեշտալի էր Ադրբեջանի նախկին նախագահ,Հեյդար Ալիևի կողմից ազգի դավաճան հռչակված և երկիրց 20 տարի փախած Այազ Մութալիբովի արձագանքը,ում նախագահության ժամանակ 1992 թ-ին մայիսին Ադրբեջանը կորցրեց Շուշին...Սույն տխրահռչակ ԴԱՎԱՃԱՆԸ,ով Խոջալուի դեպքերի մեջ մեղադրել էր ադրբեջանցիներին ևս պատերազմական կոչերով է հանդես եկել...


Շոուն շարունակվում է...ԵԽԽՎ-ում լաչառություն է անում Միլլի Մեջլիսի պատգամավոր Բահար Մուրադովան...

 

Գագիկ Համբարյան