Թշնամին ցանկանում է հասկանալ, թե որտեղ է մեր խոցելի տեղերը, որպեսզի հենց այդտեղից էլ սկսի իր ռազմական գործողությունը: Ի շնորհիվ մի շարք գործոնների և դիրքային նյութատեխնիկական, ինչպես նաև ռազմական գաղտնիք պարունակող այլ հնարքների, մենք իսպառ վերացրել ենք դիրքին թեկուզ մեկ սմ մոտենալու հնարավորությունը:
Դրա համար էլ, թշնամին կատաղությունից անցել է հեռահար կրակի քաղաքականությանը: Ընդհանուր առմամբ մենք դեմ չենք դրան, իրենք եթե չեն մտածում իրենց խաղաղ բնակչության, իրենց միլիոնավոր դոլարների արժողության ռազմական տեխնիկայի մասին, ապա մենք էլ իրենց կպատասխանենք հեռահար կրակով :
Թող ստուգեն մեր թույլ տեղերը, դրանք այլևս չկան, հակառակը, մենք ժամ առ ժամ ուժեղացնում ու հզորացնում ենք մեր առաջնագիծը, ու դա անում ենք ԱԶԳՈՎԻ...
Կիլիկիա Հայաստան