1992 թվականի հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում զոհվեց Վարդան Ստեփանյանը, ով թշնամու կողմից ստացել էր Դուշման մականունը:
Դուշման Վարդանը ասում էր. «Հայ երեխային երբեք չասես' քարի մեջ արյուն կա, տղաներին չխեղճացնես»։
Դուշմանը ծնվել է 1966թ. մարտի 8-ին Երևանում: Ամփոփված է Եռաբլրում (Երևան), Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի։ Հայաստանի հերոս:
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:
Վարդանը զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԱՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։
«Եթե զոհվեմ' զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ:»
Աշոտ Ասատրյան