Նկատել ե՞ք, որ ինչքան թանկ ու ծիպա գլամուր ա կաֆե/ռեստորան / խանութը, այնքան ավելի վատ պայմաններ են այդտեղ ստեղծված սթաֆի համար։ Ժամանակին, երբ միջոցառումներ վարելով էի գումար աշխատում, նկատել էի այդ օչինաչափությունը։ Ինչքան ավելի թանկ տեղից էին կանչում, այդքան ավելի քիչ են պատրաստվում վճարել :)
Այսօր էլ ինձ դիմում են երբեմն որ ինչ-որ մեկին խորհուրդ տամ այս կամ այն միջոցառմանը մասնակցություն ունենալու համար ու երբ բարձրաձայնում են գումարը, հաճախ ասում եմ, որ չեմ կարող օգնել, քանի որ այդպիսի առաջարկով նույնիսկ չեմ դիմի իմ ոչ մի ծանոթի․․․ Հետո էլ զարմանում ենք, որ ամենաթանկ ռեստորան-սրճարանում երբեմն ամենավատ սպասարկումն է լինում։ Բա էդ մարդկանց աշխատավարձը իրենց սպասարկած սեղանի միջին չեկից ցածր է, բա էլ ո՞նց պիտի լիներ։
Մինչև մեր բիզնեսմենները չհասկանան, որ հաճախորդների գոհունակությունից ոչ պակաս կարևոր է աշխատակիցների գոհունակությունը, մենք չենք ունենա ոչ գոհ հաճախորդ ոչ էլ գոհ աշխատող, երկիրն էլ երկիր չի լինի: