Միացյալ Նահանգների հանրապետական օրենսդիր Սթիվ Սքալիսը երեկ հրազենային վիրավորում է ստացել Վաշինգտոնի արվարձաններից մեկում, երբ Կոնգրեսի մոտավորապես երկու տասնյակ ներկայացուցիչներ ու աշխատակիցներ բեյսբոլի մարզումներ էին անցկացնում հանրապետականների և դեմոկրատների միջև այսօր կայանալիք հանդիպմանն ընդառաջ:


Հարձակվողը, որը մահացել է ոստիկանության հրաձգության ընթացքում, 66-ամյա Ջեյմս Հոջկինսոնն է, ով մշտապես ակտիվ հետաքրքրվել է քաղաքականությամբ, սոցիալական ցանցերում բազմիցս սուր քննադատության ենթարկել Թրամփին ու հանրապետականներին, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ ակտիվորեն աջակցել դեմոկրատներին:


Հոջկինսոնը կրակել է, երբ ճշտել և համոզվել է, որ իր դիմաց հանրապետականներ են:


Հիմա հետաքրքիր է, ըստ մեր պայքարիստ, ծռված, շեղված ընդդիմադիրների, եթե Հոջկինսոնը կենդանի մնար և կալանավորվեր, ապա նա քաղբանտարկյա՞լ կլիներ…Չէ որ նա այդ արել է «ազնիվ, քաղաքական» մղումներով…Եվ հետաքրքիր է Միացյալ Նահանգների քաղաքացիները ցույցեր, երթեր, պիկետներ չեն կատարու՞մ ի պաշտպանություն «արդարություն հաստատողի կամ բերողի» մահվան կապակցությամբ…


Ռոբերտ Մելքոնյան