ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորը վշտով տեղեկացա ականավոր պետական գործիչ Արմեն Իսագուլովի մահվան մասին:
Արմեն Իսագուլովն Արցախյան շարժման ակունքներում կանգնած իրական հայրենասեր էր: Մարդ, որին յուրաքանչյուրը, ով պայքար է մղել Արցախի անկախության համար, կարող է համարել իր զինակիցը: Նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում և Արցախում հետագա պետականաշինության գործում անգնահատելի է:
Արմեն Իսագուլովի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»: