Ադրբեջանի լրատվական դաշտը նույնիսկ երազել չի կարող երկրի պաշտպանության նախարարի հետ մեկ հարցազրույց կազմակերպելու մասին: Սա այն դեպքում, որ իշխանական լրատվականները արդեն նույնիսկ չեն փորձում Զաքիր Հասանովից ինչ-որ բան ճշտել, քանի որ ցանկացած հարց մնալու է անպատասխան:
Մի փոքր ընդդիմադիր լրատվականները, որոնք երկրում ձևական բնույթ են կրում, նույնիսկ երևի տեղյակ չեն , թե ով է Զաքիր Հասանովը, քանի որ կյանքում բախտ չեն ունեցել նրա հետ շփվելու:
ՊՆ-ի մասին ցանկացած տեղեկություն գրվում է բացառապես պաշտոնական հայտարարության հիման վրա: Իսկ վերլուծություններ կամ կարծիքներ հայտնում են պաշտոնաթող զինվորականները, որոնք ներկայումս ոչ մի կապ չունեն նախարարության հետ:
Հասանովը ինքն իրեն և իր համակարգի բոլոր աշխատակիցներին մաքսիմալ հեռու է պահում ցանկացած այլ բնագավառից: Սրա մասին նաև խոսում են նույն իշխանական լրատվականները, նույնիսկ իրենց համար դա անհարմարություն է:
Դիրքերում ֆոտոմոդելություն անող նախարարը իհարկե պետք է վախենա լրատվականների հետ ցանկացած հանդիպումից, քանի որ իր արտահայտած ցանկացած նախադասություն լինելու է էշություն: