Վահան Մարտիրոսյանի էպոպեայից կարելի է մեր հանրությանը հավաքական բնութագիր տալ՝ դյուրահավատ:
Անկեղծ ասած զարմացած եմ մարտիրոսյանական ապաշխարանքի արձագանքներից. զարմացած են, ոգևորված են, բարկացած են և հավատում են....
Հավատում են, որ Մարտիրոսյանն իսկապես զղջացել է և անկեղծ կոչով է հանդես գալիս: Այս անձնավորության վարքի հետ կապված ունեմ լրիվ այլ մոտեցում:
Վահան Մարտիրոսյանը շարունակում է իր ազգադավաճան քայլը: Նման կոչով հանդես գալով, Մարտիրոսյանն աշխարհին Ադրբեջանում խոսքի ազատության, ազատ կամարտահայտման մասին մեսիջներ է ուղարկում: Իբրև թե, մի անձնավորություն, որ այդքան մոտ գտնվելով ադրբեջանական իշխանական շրջանակներին, լինելով հատուկ ծառայությունների կազմակերպած նախաձեռնության ակունքներում, իբրև թե բացահայտելով այդ նախաձեռնության իրական նպատակները, կարողանում է այդքան հանգիստ խոսել, արտահայտվել, "բացահայտել" ադրբեջանական կեղծիքն ու...ու հետո հանգիստ ապրել, թեկուզ այլ երկրում:
Կարող է մի բան չի՞ բավարարել Մարտիրոսյանին, հնարավոր է՝ մտածեք: Բոլորիս է հայտնի, որ մի լավ օգտագործվելուց հետո այդ անձնավորությանը շատ բաներ կսկսեն չբավարարել: Դրա հերթը կհասնի, բայց այդ ժամանակ, մենք հանգիստ խոսող Վահան Մարիրոսյան չենք տեսնի, մենք ընդհանրապես Վահան Մարտիրոսյան չենք տեսնի՝ սպասելով, թե երբ պիտի հրապարակվի նրա հետ պատահած դժբախտ պատահարի մասին:
Իսկ այն, ինչ անում է այդ մարդը հիմա, սոսկ իր որդեգրած հայրենադավ քաղաքականության շարունակությունն է !!