Շաբաթ օրը թուրք-իրանական սահմանային անցակետի վրա հարձակում է եղել, որի հետևանքով զոհվել են Իրանի սահմանապահ ուժերի 2 զինվոր, կան վիրավորներ:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ հարձակումն իրականացրել են քրդական Փեժակ խմբավորման զինյալները:


Պաշտոնական Թեհրանն արդեն արձագանքել է միջադեպի հետ կապված՝ մեղադրելով Անկարային թուրք-իրանական սահմանին լարվածություն հրահրելու մեջ:

 

Սարգիս Գրիգորյան