Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը երկու օր առաջ մի հիստերիկ ելույթ էր ունեցել և մեղադրել էր Իրանին Եմենում տեղի ունեցող իրադարձությունների մեջ...Միևնույն ժամանակ հավելել,որ իր մոտակա այցը Թեհրան չի հետաձգվի...Այսօր Ռ.Էրդողանի խուլիգան պահվածքին արձագանքել է Իրանի խորհրդարանի արտաքին կապերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաքիկատպուրը...

 

Վերջինս առաջարկել է ալամ աշխարհի մահմեդականների ինքնահռչակ ՕՄԲՈՒԴՍՄԵՆ Ռ.Էրդողանին ՉԵՂՅԱԼ հայտարարել մոտակա օրերին Իրան կատարելիք այցը...Իրանցի պատգամավորը առաջարկել է Ռ.Էրդողանին հետ վերցնել իր անհիմն մեղադրանքները և հակադարձելով՝մեղադրել է Թուրքիային "Իսլամական Պետություն" ահաբեկչական կազմակերպության հետ ՍԵՐՏ համագործակցելու մեջ...

 


Հ.Գ.Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի փողոցային պահվածը նորություն չէր...Այս անգամ "ՆԵՕաթաթուրքը" բացահայտեց իր ԻՐԱԿԱՆ "ԴԵՄՔԸ" Իրանի պահով...Թաքնվելով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի թիկունքում ու բարբաջելով նրանց անունից՝ Անկարան փորձում է ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ շահել Եմենի հարցում...Նրա համար դաս չեղավ ՍԻՐԻԱՆ...ՀԻմա էլ Արաբական թերակղզի է ցանկանում ներթափանցել..."ՆԵՕաթաթուրքը" շարունակում է արդեն շատ տեղերում և դեպքերում ՁԱԽՈՂՎԱԾ նեոօսմանիզմի քաղաքականությունը...Ռ.Էրդողանի այս ՍԽԱԼԸ կբերի հայ-իրանական հարաբերությունների էլ ԱՎԵԼԻ սերտացմանը...

 

 

 

Գագիկ Համբարյան