Ներկա դրությամբ Իրան-Ադրբեջան երկաթգծի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ 80 մետրանոց երկաթուղային կամուրջը, որը դեռ լիարժեք չի գործում. այն ընդամենը փորձնական կարգով գործարկվել է, իսկ ինչ վերաբերում է բուն երկաթգծին՝ ապա ինչպես նշում է Իրանի Մեջլիսի պատգամավոր Վալի Դադաշին՝ Հասան Ռոհանիի կառավարությունը շահագրգռված չէ կառուցել Իրան-Ադրբեջան երկաթգիծը:

 


«Իրանի տարածքում ընդամենը պետք է կառուցել 1800 մետր երկարությամբ երկաթուղի, սակայն այդ գործում սրտացավություն չի նկատվում, իսկ դա նշանակում է, որ գործող իշխանությունները շահագրգռված չեն նախագիծն ավարտին հասցնել»,-նշել է իրանցի խորհրդարանականը: