1857թ․ դանիացի մեծանուն գրող Հանս Քրիստիան Անդերսենը հյուր ա գալիս Չարլզ Դիքենսին։ Նրանք ծանոթացել էին դեռ 10 տարի առաջ, բայց Դիքենսը պատրաստ չէր էդ պահին հյուրընկալել Անդերսենին, քանի որ շատ բան նրա կյանքում փոխվել ու բարդացել էր։ Բայց «աներես» Հանսը Դիքենսի տանը մնաց 5 շաբաթ։ Չարլզը ընկերների մոտ իր հյուրին ներկայացնում էր էս կերպ․ «Նա չգիտի ոչ մի լեզու՝ բացի իր դաներենից, բայց կան կասկածներ, որ նա դա էլ չգիտի»։ Դիքենսի շրջապատի կողմից Հանսը սկսեց արժանանալ բուռն ու անխնա քննադատությունների, իսկ երբ նա գնաց, Դիքենսի հայրը նրա սենյակում թողեց սենց մի գրառում․

«Նա էս սենյակում մնաց 5 շաբաթ, որոնք մեզ տարիներ թվացին։ Իսկ Դուք դեռ հարցնում եք, թե ինչու էր նա էդքան տխուր հեքիաթներ գրում»:


Հայկ Ղազարյան