«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը երեկ ուշ երեկոյան ժամանեց Հայաստան: «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ինստագրամի իր էջում գրել է.
«Պորտուգալիան եվրատեսիլյան մասնակցության 53 երկար ու ձիգ տարիների ընթացքում արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։
Եվրատեսիլն ինձ համար լուրջ կենսափորձ էր և խթան՝ մշտապես պայքարելու և երբեք կանգ չառնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու և եվրատեսիլյան խենթ ընթացքին հետևելու համար։
Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում»։