Միշտ անտանելի տհաճ ա, երբ քո կողմից համակրած կամ երկրպագած թիմը պարտվում ա: Առավել անտանելի ա, երբ պարտվում ա լրացուցիչ ժամանակում կամ 11մ. հարվածաշարով: Ընդհանուր առմամբ, լավ եղավ, որ էսպես ստացվեց: Նախ, էլ չեն ասի - Մրցավարները Ֆրանսիային բերեցին եզրափակիչ: Հետո, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները կհասկանան, որ ֆուտբոլ խաղալ ա պետք, ինչը նրանք արեցին միայն առաջին խաղակեսի առաջին 15 րոպեների ընթացքում: Ռոնալդուի դուրս գալն առաջին հերթին խանգարեց հենց Ֆրանսիային. մտածեցին՝ հեսա արագի մեջ մի ոտքով կկրենք... Ռոնալդուի դուրս գալուց հետո Պորտուգալիան ուժեղացավ, քանի որ պորտուգալացիները հասկացան, որ վերջապես պետք ա հույսները դնեն իրենց վրա: Պորտուգալացիները պետք ա հոգաչափ շնորհակալ լինեն Ռուի Պատրիսիուին:
Ֆրանսիայի հավաքականի կազմում միակ տղեն, ով արժանի չէր պարտությանը՝ Մուսա Սիսոկոն էր: Պորտուգալիան իսկապես տղամարդավարի պայքարեց մինչեւ վերջ ու արժանի հաղթանակ տարավ: Մենակ էսքանի մեջ մի բան չհասկացա... մի պահ վերեւից՝ հոյակապ կադրով, ցույց տվեցին ստադիոնը, որի հարակից փողոցներում ահագին ավտոմեքենաներ էին դես ու դեն գնում. ախր մազալու են՝ սենց խաղը թողել են, գլխի չես ինչով են զբաղված...
Իսկ ամենավերջում, ես կրկին անցնեմ գիտական ֆիլմեր նայելուն :)) Հաջորդ խոշորագույն ստուգատեսն ինքս մեկնաբանելու մեծ սպասելիքներով!
Մենուա Մեհրաբյան