Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի բացման ժամանակ, որը տեղի է ունենում Ադրբեջանում, Իլհամ Ալիևը կատարել է երկու սուտ հայտարարություն: Առաջինը ՝ «Հիմա Ադրբեջանը ավելի հզոր է, քան երբևե» և «Մենք ցանկանում ենք ապացուցել, որ իսլամը ահաբեկչության հետ ոչ մի կապ չունի»
Իլհամ Ալիևի նկարագրած «հզոր» երկրում տնտեսական ծանր պայմաններից ելնելով փակվել են ու փակվում են մի շարք բանկեր, հազարավոր աշխաատակիցներ արդեն գործազուրկ են: Երկրում նավթի գները Ալիևի ուղեղի նման տատանվում են: Արդեն ինչքան ժամանակ է դրա գները անկում են ապրում, իսկ Ադրբեջանի բյուջեի մեծ մասը ապահովում են նավթից եկած գումարները:
Ահաբեկչության առումով էլ Ադրբեջանը աշխարհում ահաբեկչությանը օգնող երկրներից մեկն է: Նախ պատերազմող երկրի բանակում կռվող «զինվորների» մեծ մասը ահաբեկչական խմբավորումներից են: Իսկ ժամանակին կատարած որոշ հետազոտությունների արդյունքում կասկածներ էր առաջացել, որ Ադրբեջանի ՊՆ-ի գնած զինամթերքների մի մասը նույն երկրի ղեկավարությունը վաճառում է ահաբեկչական խմբավորումներին, քանի որ նրանք պաշտոնապես զենք գնել չեն կարող, ապա դա կատարում են մեկը Ադրբեջանի օգնությամբ:
Աշոտ Ասատրյան