Մի գովելի փաստ կա,որ չենք կարող չարձանագրել այս ընտրությունների վերաբերյալ։ ԵԼՔ դաշինքը,չնայած որ չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին, այն է,իշխանափոխություն, ամեն դեպքում առավոտից իրիկուն փողոցներից տուն չգալով աշխատում է հիմա էլ Երևանի քաղաքապետի ընտրություններում ու փորձում ամեն կերպ պահել իր ըտրազանգվածը։
Անշուշտ,բավականին բարդ է լինելու հաղթահարել այս արգելքը,որովհետև ինչ ուզում ես արա,Տարոն Մարգարյանին երևանցիները սիրում են,սակայն մյուս կողմից պայքարի այս միջոցը չի կարող ԵՔԼ-ին զգալի քվոտաներ չապահովել նաև Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Եվ սրա հիմնական իդիկատորն ու առաջնամարտիկը դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն է։ Անկախ մեր վերաբերմունքից,պիտի փաստենք, որ Փաշինյանը չի խնայում ոչ իրեն,ոչ թիմակիցներին ու իսկապես բակից բակ շրջելով կարողանում է քարոզչությունից մաքսիմալ էֆֆեկտ ստանալ։
Եթե իհարե ԵԼՔ-ը ապագայում նույնպես շարունակի այս գործելաոճը,ապա վստահաբար կարող ենք ասել,որ նրանք հաջողություններ հաստատ կունենա,ու այս անգամ արդեն առարկայան չափով։ Չի կարող կատարված աշխատանքը արդյունք չտալ։ Ու այս ամենը Տարոն Մարգարյանի քարոզչության իներտ ֆոնին,որի քարոչությունը չի տարբերվում իր կուսակցության առաջնորդների քարոզչություներից արդեն Պառլամենտականի ժամանակ։ Նույն միատոն,մի վանկանի բառերը որից մարդիկ գնալով հոգնում են։ Տարոնի բախտը այս անգամ միգուց բերի,սակայն առաջիկայում ԵԼՔ-ը այսպես շարունակելու դեպքում լուրջ հակակշիւռ է դառնալու ՀՀԿ-ին։