Թուրքիան ամեն կերպ փորձում է հիմնավորել Սիրիա ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Հիմա էլ օրակարգ են բերվել Քրդստանի բանվորական կուսակցության պլանները, որոնք կապված են Սիրիայի հետ: Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը որոշ մանրամասներ է հրապարակել Էրդողանի նախագահությամբ վերջերս կայացած կառավարության նիստից, ըստ որի' նիստին ներկայացվել է հետախուզական զեկույց ՔԲԿ-ի պլանների վերաբերյալ:

 

Այն է' ՔԲԿ-ն, Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակից օգտվելով, համալրում է իր ուժերը Թուրքիայում և ցանկանում Հաթայում դերակատարության մեծացմամբ կապ հաստատել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ և այսպես ասած «քրդական միջանցքը» դուրս բերել դեպի Միջերկրական ծով:

 

Լևոն Հովսեփյան