Պատմագրության մեջ շատ դեպքերում ռուս-թուրքական կամ ռուս-պարսկական պատերազմների համատեքստում ռուսական բանակը չգիտես ինչու դրական կամ ազատարարական լույսի ներքո է ներկայացվում: Իրականում ռուսական բանակին բնավ չի հետաքրքրել տարածաշրջանում հայ բնակչության շահերը: Օրինակ 1804-1813թթ. ռուս պարսկական պատերազմի ժամանակ 1804թ. ռուսական բանակըսեպտեմբերին գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ Երևանի բերդը անհաջող գրոհելուց հետո, Թիֆլիս նահանջի ճանապարհին կողոպտեց Էջմիածնի վանքը: Հարկ է նշել, որ բերդի պաշարման ժամանակ Էջմիածինը պարենով օգնել էր ռուսական զորքին:

 

Ամենայն հայոց կաթողիկոսը գրում է «Եւ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ եւ քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն եւ զդառնադառն կսկիծ եւ մորմոք առ բերեր ի սիրտս»։ Հետագայում նույնը կրկնվեց 1805թ. գարնանը, երբ ռուսական բանակը հերթական անգամ կողոպտում էր էջմիածինը: Այս անգամ գործողությունը ղեկավարում էր գեներալ Նեսվետաևը: Հայ հոգևորականները իրնեց նամակագրություններում գրում էին «բացեալ զամենայն զդրունս ծածուկ սենեկաց սրբոյ Աթոռոյն, ժողովեն զամենայն զօր ինչ գտանի, ուղղ ու ծուծն թալանեն»:

 

Դավիթ Ֆիդանյան