ուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովը պնդում է, թե Ադրբեջանի բռնապետը կոշտ գնահատականներ է տալիս քաղաքական իսլամին և Ադրբեջանում դրա հետ սիրախաղի նշույլ իսկ չկա:
Ըստ էության, Բաքվի բռնապետը կամ լավ չի հասկանում քաղաքական իսլամի էությունը կամ Ադրբեջանական Հանրապետության ներսում առկա իրավիճակը փորձում է ներկայացնել գլխիվայր: Հատկապես իսլամի շիայական ուղղության գաղափարախոսությունը և դրա քաղաքական շարժումներում ձևակերպումը արդեն իսկ բացառում են արդարության ճանապարհին Քարբալայի դաշտում նահատակված շիաների երրորդ իմամ Հուսեյնի օրինակով տոգորված պայքար մողող հավատացյալի որևէ սիրախաղ համ գործակցություն տվյալ «ժամանակի Յազիդ» (իմամ Հուսեյնի հակառակորդ խալիֆ) հռչակվող յուրաքանչյուր բռնապետի հետ:
Այսինքն՝ դեռևս մեծ հարց է, թե արդյո՞ք Բաքվի բռնապետն է, որ սիրախաղի չի գնում շիայական իսլամի քաղաքական ուղղության հետ, թե ընդհակառակը:
Վարդան Ոսկանյան