Ինչպես և սպասվում էր,երեկ ուշ երեկոյան Ռոսսիա հեռուստաալիքով տեղի ունեցավ Վալդիմիր Սոլովյովի թոք շոուն ,որի ընթացքում նա մանրամասն անդրադարձավ իր՝ Բաքու կատարած այցին,ինչպես և խոստացել էր։ Ռուսական մեդիայի հայտնի դեմքը Բաքու էր գնացել մի քանի ժամով քննարկելու Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի խափանման միջոցները,որոնց ի պատասխան ըստ նրա Ալիևը պատասխանել է,որ այդ մարդկանց վերաբերվում են մեծագույն հարգանքով,սակայն նրանք օրենք են խախտել,ու պետք է պատասխան տան Ադրբեջանի սահամանդրության առաջ։

 

Բնական է,որ Սոլովյովը որևէ վատ բառ չէր ասելու Ալիևի հասցեին, ինչպես որ ենթադրում է դիվանագիտական էթիկան,սակայն շեշտեց,որ նրանց մոտեցումների միջև հսկայական տարբերություններ կան։ Բնականաբար խոսք է գնացել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ,որտեղ Ադրբեջանի նախագահը մանրամասն ներկայացրել է իր տեսակետն ու ևս մեկ անգամ վերահաստատել,որ Ադրբեջանի չի հրաժարվելու իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու մտքից ու առաջնորդվելու է հենց այդ քաղաքական գաղափարախոսությամբ,միևնույն ժամանակ նաև հույս հայտնել,որ հարցը կուծվի խաղաղ ճանապարհով։

 

Իհարկե չարժե մանրամասն նկարագրել Սոլովյովի այցի մանրամասները,սակայն անպայմանորեն պետք է նշենք,որ ռուս լրագրողի այցը իհարկե պատահական լինել չէր կարող։ Սա եթե ցանկանանք, կարող ենք դիտարկել,որպես հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ փոփոխություններ մտցնելու,երկու երկրների ղեկավարների,հասարակությունների միջև ինչ-որ նեյտրալ զոնայում դիալոգ ձևավորելու տեսանկյունից։

 

Պատահական չէ,որ Սոլովյովը անպայմանորեն շեշտեց,որ Ալիևը ոչ մի կծու ու վիրավորական խոսք չի ասել Հայաստանի ղեկավարության հասցեին,ինչը ըստ նրա վկայում է հարգանքի մասին,ինքչան էլ երկու երկների միջև հարաբերությունները լինեն թշնամական։ Սա իհարկե ընդամնեը փոքրիկ ժեստ է,պարզ է որ Ալիևը չէր հայհոյելու ու գոնե հյույրի ներկայությամբ հարգալից էր լինելու,նույնն էլ կարծում ենք կլիներ և մեր ղեկավարի դեպքում։ Սակայն սա չի կարող լինել բավարար հիմք երկու երկրների ժողովրուրդների հարաբերությունները բարելավելու համար,որովհետև տարիներ շարունակ հենց Ադրբեջանի նախագահի ու նրա քարոզչամեքենայի «թեթև» ձեռքով հայատյացության այնպիսի դոզա է ներարկվել ադրբեջանական հանրությանը,որ դա հաղթահարելու համար ոչ թե ամիսներ,այլ տարիների երկարատև աշխատանքներ է պետք։ Այնպես որ միայն հայտարարություններով գործը գլուխ չի գա: