Քիչ թե շատ կայուն պետության համար պետք է լինի մի որևէ առանցք' «խորքային պետություն»:
Հայաստանում դա կարող էր լինել բանակը, ինչպես Աթաթուրքի Թուրքիայում, որը այդպես էլ չկայացավ որպես պետության ողնաշար:


Կարող էին լինել ղարաբաղցիները, ինչպես ալավիները հայր Ասադի Սիրիայում, քանի որ ցանկացած պահ Արցախը ադրբեջանցիների կարող են հողին հավասարեցվել, իսկ կենդանի մնացածները ցեղասպանության ենթարկվել, սակայն այդ գիտակցությունը պետության կայացման հիմք չդարձավ:


Խորքային պետության հիմք կարող էր դառնալ ֆինանսական էլիտան, ինչպես բանկիրները' հիմնականում Ջենովայից եկած, կարողացան պետություն ստեղծել Շվեյցարիայում:

 

Ինչպես Ադրբեջանում կարող էր ընտանեկան կապիտալը նման հիմք ծառայել: Կարելի է ցանկը շարունակել:


Քաղաքական կուսակցությունները՝ որպես այդպիսին, չեն կարող պետության առանցք հանդիսանալ, նրանք ընդամենը կարող են առագաստների դեր կատարել:
Թե չէ իշխանություն, ընդդիմություն, մուտք, ելք, փրփուրներ, բանտիկներ...

 

Ստեփան Դանիելյան