«Բալես մարդ սպանելը վատ է», այս արտահայտությունն աշխարհի գրեթե բոլոր մայրերն ու հայրերը հնչեցնում են իրենց երեխայի մոտ, բայց արի ու տես, որ աշխարհի համար մարդ սպանելը, միայն հատուկենտ դեպքերում է վատ բան։

Եթե սպանությունը մասայական է՝ այս կամ այն կերպ արդարացնում են, ինչ-որ դեկլարատիվ հայտարարություններով կամ դատապարտող տեքստերով, որոնք ոչինչ չեն նշանակում Կամ իրավիճակ չեն փոխում։

Հայերի ու հրեաների ցեղասպանության ժամանակ դե պատերազմ էր։ Ռուանդայում, տուցիները քաղաքացիական պատերազմի զոհ էին, դե եզդիների հարցում կարծես մեղավորին չեն գտնում կա էլ մեղավորների անունը դրել են տեռարիստ ու հետբերը տուն տունիկ են խաղում, Սիրիայում փոքրիկների մահը համարում են իրերի նորմալ ընթացք, բայց դե պտիչկայի հսմար կդատապարտեն։

Հրեաներին գումար կտան, հայերին ցեղսպանության ճանաչում, տուցիների հարցով ոչ ոք ոչինչ չի ասի, իրանք իրար սպանեցին, չէ չէ ոչ ոք մեղավոր չի, ադ մարդիկ իրար ուղղակի սպանեցին «Զա կայֆ», եզդիներին, եզդիները մենակ են պայքարում, ամենայն հավանականույամբ աշխարհը նրանց ձայնը չի լսի, դա էլ է ոճրագործությունն արդարացնելու տարբերակ։

«Դատապարտում ենք խաղաղ բնակչության դեմ այս կամ այն զեքի կիրառումը», վերջին 6 տարվա ընթացքում Սիրիայում քանի-քանի անգամ ենք լսել բարձր ամբեոններից ոչինչ չասող նմանատիպ հայտարարությունները։ մՆում է մեկ հարց ԵՎ՞՞՞՞

Ահա, թե սպանությունը, որքան վատ բան է։Վատ է միայն խոսքերով, իսկ երբ գալիս է գործողությունը, գործի են դրվում դատարկ բառերը, իսկ զենքը, զենքը չի հապաղում, կոճակը սեղմվում է։

 

Էդգար Խաչատրյան