Ընդամենը 11 օրինակ, որը խոսում է ընդիմության դերի բարձրացման և իրական քաղաքական կոալիցիաների ձևավորման մասին.

 

1. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/4-ը, այսինքն' 78 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 125, կետ 4):

 

2. Հաշվեքննիչ պալատի նախագահ և անդամներ են ընտրվում այն թեկնածուները, որոնք ստացել են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 199, կետ 2):

 

3. Ազգային Ժողովի կանոնակարգը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը, Հանրաքվեի մասին օրենքը, Կուսակցությունների մասին օրենքը և Մարդու իրավունքներին պաշտպանի մասին օրենքը սահմանադրական օրենքներ են և ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 103, կետ 2):

 

4. Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային Ժողովը' պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 166, կետ 1):

 

5. Վճռաբեկ դատարանի դատավորներ նշանակում է ՀՀ նախագահն, որոնց առաջարկում է ԱԺ-ն, իսկ առաջարկվող թեկնածուներին ընտրում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 166, կետ 3):

 

6. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է ԱԺ-ն' պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 174, կետ 3):

 

7. ՀՀ գլխավոր դատախազին ընտրում է ԱԺ-ն' պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 177, կետ 1):

 

8. Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է ԱԺ-ն' պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 192, կետ 1):

 

9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին ընտրում է ԱԺ-ն' պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 195, կետ 2):

 

10. Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամներին ընտրում է ԱԺ-ն' պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 197, կետ 2):

 

11. Կենտրոնական բանկի նախագահին ընտրում է ԱԺ-ն' պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, այսինքն' 63 ձայն: (ՀՀ սահմանադրություն, հոդված 201, կետ 1):

 

Արմեն Գրիգորյան