Մաղադանոսը շատերն օգտագործում են սննդի մեջ և տեղյակ չեն, թե որքան առողջարար է այն աչքերի համար։
Մաղադանոսը պարունակում է.
վիտամիններ A, K, C, E, B6, B12,
կալցիում,
կալիում,
ցինկ:
Մաղադանոսը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ամրացնել իմունիտետը։ Վիտամին А-ն օգնում է պաշտպանել աչքը՝ այն թաց պահելով։ Երբ վիտամին А-ն միանում է այլ հակաօքսիդանտների հետ, կարող է կանխարգելել տարիքի հետ մակուլյար դեգեներացիայի զարգացումը։
Բետա-կարոտին պարունակող մթերքը, ինչպիսիք են գազարն ու սպանախը, առավել օգտակար է, երբ օգտագործվում է մաղադանոսի հետ։ Մաղադանոսի պարունակության մեջ մտնող այլ նյութեր օգտակար են աչքերի վնասվածքների դեպքում, որոնք առաջանում են էկոլոգիական աղբյուրներից, ինչպես, օրինակ, ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այդ նյութերը նվազեցնում են կատարակտի զարգացման հավանականությունը, ինչպես նաև կանգնեցնում կենսաբանական գործընթացները, որոնք վնասում են ցանցաթաղանթը։ Մաղադանոսը նաև միզամուղ հատկություն ունի, ինչն օգնում է վերահսկել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են միզուղիների վարակները, երիկամներում եւ լեղապարկում քարերի առկայությունը։
Մաղադանոսը նաև հակաբորբոքային հատկություններ ունի, ինչը բուժում է ատամնացավը, միջատների խայթոցները և այլ բորբոքային երևույթներ։ Մաղադանոսը կարող է կանխարգելել նաև ուռուցքների առաջացումը։ Այն առողջ է պահում սիրտը, օգնում ունենալ առողջ և ամուր ոսկրեր, կարող է նաև օգտագործվել արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։
Մաղադանոսը թարմ վիճակում առավել օգտակար է, քան չորացրած վիճակում։ Այն պետք է մուգ կանաչ գույն ունենա և թարմ լինի։ Խուսափեք այն մաղադանոսից, որը թառամած է, կամ տերևները դեղնած են։ Աչքի առողջության հետ կապված խնդիրների դեպքում կարող եք օգտագործել հետևյալ կերպ։
1. Կատարախտ, կոնյուկտիվիտ։ Կատարախտը կարող է զարգանալ տարիքի հետ, իսկ կոնյուկտիվիտը վարակային պատճառականություն ունի, ինչն առաջացնում է աչքերի ցավ, կարմրություն և գրգռվածություն։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, խնձորից, եղերդակից, սպանախից, հապալասից, նեխուրից։
2. Դիաբետիկ ռետինոպաթիա։ Սա շաքարային դիաբետի բարդություն է, որն առաջացնում է ցանցաթաղանթի պրոգրեսիվ վնասում։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, ծնեբեկից, սպանախից, կոճապղպեղից, բազուկից, նեխուրից, ազնվամորուց, գազարից, դդմից, սոխից, սխտորից և կաղամբից։
3. Գլաուկոմա՝ հիվանդություն, որը հանգեցնում է տեսողական նյարդի վնասմանը և վատանում է ժամանակի ընթացքում։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, վարունգից, գազարից, բողկից, նեխուրից, ազնվամորուց, կաղամբից, բազուկից, խնձորից և սալորից։
4. Օպտիկական խնդիրներ՝ նյարդային վնասվածքներ և պաշտպանիչ թաղանթի կորուստ։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, բազուկից, կոճապղպեղից, եղերդակից, գազարից, հատապտուղներից, կաղամբից։
5. Ցանցաթաղանթի բորբոքում՝ գենետիկ հիվանդությունների խումբ, որը հանգեցնում է տեսողության աստիճանական վատացման։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, սոխից, գազարից, բազուկից, կաղամբից, սխտորից, կոճապղպեղից, խաղողից, ազնվամորուց, նեխուրից, խնձորից և սպանախից։
Վրեժ Հովսեփյան