Ոսկորների ամրությունը պահպանելու և ոսկրային համակարգի հիվանդություններից խուսափելու համար կան բազմաթիվ նաև դեղորայքային միջոցներ, որոնք ոչ այնքան կանխարգելում, որքան բուժում են արդեն եղած խնդիրները:Այժմ գիտնականները հետազոտություն են իրականացրել հասկանալու համար, թե որ մթերքներն են նպաստում ոսկորների ամրությանը: Ուսումնասիրության համաձայն, ամուր ոսկրային համակարգ ունենալու համար անհրաժեշտ է վաղ տարիքից ճիշտ սնվել, առողջ ու ակտիվ ապրելակերպ վարել: Ուսումնասիրությունը պարզել է. ոսկորների՝ ճիշտ զարգացման և աճի համար անհրաժեշտ է սննդակարգում ընդգրկել հետևյալ երեք ուտելիքները:


Բրոկոլի


Այս բանջարեղենը, բացի իր հակաքաղցկեղային հատկություններից նաև ունի ոսկորները ամրացնելու յուրահատկություն: Այն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր, մասնավորապես կալիցում, ինչը ամենաանհրաժեշտ տարրերից է ամուր ոսկորներ ձևավորելու համար:


Բանան


Բանանը հարուստ է ֆոսֆորով, մանգանով և մագնեիզումով, որոնք շատ արդյունավետ են ոսկրային հիվանդությունների, մասնավորապես օստեոպրոզի պարագայում: Բանանում պարունակող վիտամինները նույնպես նպաստում են ոսկորների ամրությանը:

 

 

Վրեժ Հովսեփյան