Այսօր շատերը կհիշեն նրան, բայց կհիշեն սեփական շահն իրացնելու համար: Նրա տեսակը նյութապաշտ չէր, իսկ նրան հիշողներից շատերը պատրաստ են լավ մեքենայի կամ լավ մանդատի համար մոռանալ նրան:


Արթուրը վերջերս իր բացասական կարծիքն էր հայտնել ՕՐՕ-ի մասին ու հաց էր տարել «Ծռերին»: Այսօր .«Ծռերը» ՕՐՕ-ին աջակցություն են հայտնում, իսկ Արթուրը չկա: Ամեն կուսակցություն ու ուժ իր դարդին ինչպես Ուռին ու Բարդին: «Հաց Բերողի» համար կար մարդ ով կարիքի մեջ էր, ոչ թե քաղաքական ուժ ու կապ չունի այդ մարդն իշխանական էր, թե ընդդիմադիր:


Այսօր, շատերը կհիշեն նրան, վաղը մոռանալու մեկ էլ մեկ տարի հետո հիշելու պայմանով:
«Հաց Բերողը» նրա կոչումն էր, նրա ոչ նյութապաշտ հոգու վիճակը: Նա չխոսեց, այլ արեց, նա հացադուլ հայտարարեց, որն իրական էր ոչ թե ազատության հրապարակի ծոմապահությունն էր կամ քրեակատարողական հիմնարկների հացադուլը, մարդիկ կան այդ հացադուլից օրը երեք անգամ են պահում ու իրար մեջ նամակ են գրում .«Վերջ տուր եղբայր, մեր պայքարն անմահ է» ու այս մի ծայրում նստածը .«այո եղբայր»


Իշխանության բացն էլ է ակնհայտ: Մեր համակարգն այդպես էլ չսովորեց, մարդկանց կալանքի չենթարկելու արվեստը: ՔԿՀ-ներում տեղ չկա, իսկ մենք պեչենի գողացողին ու .«Հաց Բերողին» կալանավորում ենք: Ոչ ոք չէր ասում կարճեք գործը, կարելի էր ընդամենը չկալանավորել:
Այսօր Ռուպռիստները դուրս կգան ասպարեզ, ոստիկանին կբրդեն, ոստիկանն իրենց կբրդի, կհայտարարեն բռնությունների մասին, ոստիկանները կհայտարարեն .«ոստիկանի պահանջին չենթարկվելու» մասին, կհնչեն ավանդական կոչեր, դե ապրիլի երկուս կա մանդատ է պետք:
Հ.Գ. «Հաց Բերող»-ի տեսակի մասին դեռ շատ կգրեմ, բայց Արթուրի թեման ինձ համար փակ է, նա Արթուրը չէր նա ՀԱՑ ԲԵՐՈՂՆ ԷՐ: Նա իր մարդկությունն արեց միայնակ, իր ազատությունը վաստակեց միայնակ:

 

 

Էդգար Խաչատրյան