Կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելուց հետո ապշերոնյան բռնապետը որոշել է նաև ապահովագրել կնոջ քաղաքական կարգավիճակը...Այսինքն,Մեհրիբան Ալիևային ևս ցանկանում է դարձնել անձեռնմխելի...Մեհրիբան խանումի անձեռնմխելիության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը...
Հիշեցնեմ,որ Մեհրիբան Ալիևան միշտ օգտվել է անձեռնմխելիությունից՝լինելով ադրբեջանական խորհրդարանի երկարամյա անդամ...Սակայն երբ այս տարվա փետրվարի 21-ին Ալիևան նշանակվեց երկրի առաջին փոխնագագահ՝կորցրեց այդ անձեռնմխելիությունը...Հիմա արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում...Մեհրիբանի անձեռնմխելիությունը վերականգնված է...
Հիմա Ադրբեջանում բոլորը մեկ հարց են տալիս....Ո՞վ է պատգամավոր դառնալու Բաքվի Խազարի շրջանի թիվ 14 ընտրատարածքից,որտեղից պատգամավոր էր "ընտրվել" Մեհրիբան Ալիևան...Ոմանք կարծում են,որ դա կլինի Իլամի որդին՝Հեյդարչիկը...Այս տեսակետի կողմանկիցները դա բացատրում են նրանով,որ սահմանադրության փոփոխման արդյունքում Միլիլի Մեջլիսի պատգամավոր ընտրվելու համար նվազեցվել է տարիքային ցենզը...Հիմա Ադրբեջանի խորհրդարանի անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուրը...Շատերն Ադրբեջանում այն կածիքին են,որ այս ամենը արվել է հատուկ Հեյդարչիկի համար...
Ադրբեջանցիներից շատերն էլ կարծուն են,որ մայրիկի փոխարեն այդ ընտրատարածքից պատգամավոր կընտրվի Իլհամի ավագ դուստրը՝Լեյլան,ով աչքի է ընկնում իր հիպերակտիվությամբ ԲՈԼՈՐ բնագավառներում և հատկապես հայատյացությամբ...
Այս ամենից կարելի է ենթադրել,որ Իլհամ Ալիևն "անձեռնմխելիացնում" է սեփական ընտանիքի անդամներին՝պաշտոններ բաժանելով վերջիններիս...
Գագիկ Համբարյան