Նախընտրական գործընթացները գնալով զարգանում են: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթն է դեռ լրացել, բայց արդեն կարծեք թե պարզ է դառնում, թե որ ուժերն են քաղաքական դաշտի առաջատարները, իսկ որոնք՝ «outsider»-ները:


Չնայած նրան, որ նույնսիկ առանց սոցոլոգիական հարցումների էլ պարզ էր թե որ ուժն ինչ հնարավորություններ ունի, թե որ ուժին ինչ կերպ է ընդունում ժողովուրդը, ինչ հույսեր է կապում վերջինիս հետ: Բավական էր միայն հետևել քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում մարզային այցելություններին և արդեն պարզ կդառնար, որ քաղաքական հայտ ներկայացրած ուժերից բացարձակ առաջատար է Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքը:


Պատահական չէ, որ գոնե այս անգամ սոցոլոգիական հարցումների արդյունքներն ու իրականությունը համապատասխանում են իրար: Ըստ հայտնի սոցոլոգիական կենտրոններից մեկի անցկացրած հարցումների արդյունքի՝ քաղաքացիների 51.4%-ը պատասխանելով «Եթե ընտրությունները կայանան այս կիրակի, որ ուժի օգտին կքվեարկե՞իք» հարցին՝ տվել է «Ծառուկյան» դաշինքի անունը, իսկ «ԱԺ անցնելուց հետևյլ քաղաքական կուսակցություններից ու դաշինքներից որո՞նք ավելի շատ կգօրծեն ի օգուտ ժողովրդի շահերի» հարցին՝ քաղաքացիների 54.5%-ը նորից տվել է «Ծառուկյան» դաշինքի անունը:


Այսինքն՝ նույնիսկ սոցհարցումներից հստակ երևում է, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը իր հույսերը կապում է հենց «Ծառուկյան» դաշինքի հետ ու վստահություն հայտնում, որ հենց այդ ուժն է, որ կգործի ի օգուտ ժողովրդի շահերի:


Անխոս, այս հարցման հարցերը մեկը մյուսին լրացնող են, քանզի, իսկ քաղաքացիները իրենց նախասիրությունը տալիս են հենց այն ուժին, որի վրա վստահ են, որ ը պետք գործի իրենց շահերից ելնելով, որը արդեն տարիներ շարունակ գործում և առաջնորդվում է բացառապես ժողովրդի շահերից:


Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է վստահաբար պնդել, որ մինչ ընտրությունների օրը, «Ծառուկյան» դաշինքի օրեցոր բարձրացող վարկանիշը էլ ավելի կբարձրանա:

 

 Фото Gagik Abgaryan.

Фото Gagik Abgaryan.

Գագիկ Աբգարյան