Կիվի շատերն են սիրում հաճելի համի համար, բայց այն նաև բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Budetezdorovy.ru կայքը ներկայացրել է կիվիի 11 առավելություն մաշկի համար։ 1. Բացի հաճելի համային հատկություններից՝ կիվին նաև օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում՝ հակաօքսիդանտներ, վիտամին C, E: 2. Կիվին նաև սննդային մանրաթելեր է պարունակում, լուծողական հատկություն ունի, օգնում է օրգանիզմին դուրս բերել բոլոր տոքսինները։ Արդյունքում՝ մաշկն ավելի մաքուր և գեղեցիկ տեսք է ունենում։ 3. Կիվին մեծ քանակով վիտամին E է պարունակում, ինչն օգնում է մաշկն ավելի փափուկ և խոնավ դարձնել։ Մաշկն ավելի երիտասարդ և էլաստիկ տեսք է ունենում։ 4. Կիվին վիտամին C է պարունակում, ինչը նպաստում է կոլագենի կազմավորմանը, ինչը վերականգնում է վնասվածքներն ու քերծվածքները՝ մաշկն ավելի փափուկ և գեղեցիկ դարձնելով։ 5. Կիվին օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք պաշտպանում են մաշկը։ 6. Կիտրոնի հյութն ու կիվին խառնելով՝ կարող եք դեմքի համար սնուցող դիմակ պատրաստել։ Քսեք այն դեմքին և թողեք 10-15 րոպե։ Այս միջոցը կօգնի նվազեցնել ճարպի արտադրությունը։ 7. Խառնեք կես ավոկադոն, կիվին և 1 թեյի գդալ մեղրը։ Խառնուրդը քսեք մաշկին և թողեք 10-15 րոպե։ Դեմքը լվացեք սառը ջրով։ Սա մաշկին կօգնի փայլել։ 

 

8. Հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ կիվին դանդաղեցնում է մաշկի ծերացման ընթացքը, հեռացնում մուգ կետերը։ 9. Կիվին հակաբորբոքային հատկություններ ունի, մաշկին օգնում է ակնեի, բշտիկների դեմ պայքարում։ 10. Կիվին ամինաթթուներ է պարունակում, որոնք մաշկը պաշտպանում են արևի ճառագայթների վտանգավոր ազդեցությունից։ 11.Կիվին խառնեք յոգուրտի հետ, քսեք մաշկին։ Թողեք 15 րոպե, դեմքը լվացեք։ Դիմակը կօգնի սնուցել մաշկը։