Fithacker.ru կայքը գրում է, որ չրերը բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն, որոնց մասին գիտեն քչերը։ Արմավը կօգնի մրսածության և գլխացավի դեպքում։ Այն կարող է բարձրացնել նաև աշխատունակությունը։ 

 

Սև սալորի չիրը կարգավորում է նյութափոխանակության համակարգը և լավացնում տեսողությունը։

 

Ծիրանի չիրը հարուստ է կալիումով. այն օգնում է սիրտ-անոթային համակարգին և պայքարում ջղաձգումների դեմ։

 

Նյարդային համակարգի աշխատանքի համար շատ օգտակար է չամիչը։ Այն լավացնում է նաև բերանի խոռոչի վիճակը և ակտիվորեն պայքարում միկրոբների դեմ։

 

Չարորակ նորագոյացությունների պրոֆիլակտիկայի համար հրաշալի միջոց է թուզը։ Այն կանխարգելում է նաև թրոմբների ձևավորումը։