Անկարայի և Բեռլինի հարաբերությունները կրկին կտրուկ վատթարացել են...Պատճառը՝փետրվարի 18-ին գերմանական Die Welt-ի լրագրող Դենիզ Յուսելի ձերբականությունն էր թուրքական իշխանությունների կողմից...Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը պահանջել էր Թուրքիայի բռնապետից ազատ արձակել Յուսելին և հարգել ԶԼՄ-ների ազատությունները...Սակայն Անկարան մինչև փետրվարի վերջ անտեսում էր Բեռլինի պահանջները...Էրդողանին տեղից շարժելու Անգելա Մերկելի վարչակարգի վերջին օրերի փորձերը կտրուկ արձագանք գտան Թուրքիայում...Էրդողանի վարչակարգը Թուրքիայում սպասվող Սահմանադրական փոփոխության հանրաքվեից առաջ նախաձեռնել էր հանդիպումներ կազմակերպել Գերմանիայում բնակվող իր համերկրացիների հետ և բացատրել,թե ինչ նպատակով է Էրդողանը փոխում երկրի սահմանադրությունը...Սակայն Մերկելը խոչընդոտել է Էրդողանի էմիսարներին հանրահավաքներ կազմակերպել գերմանական քաղաքներում...
Հինգշաբթի օրը չեղյալ է հայտարարվել Հագենաու քաղաքի թուրք բնակիչների հանդիպումը Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հետ,իսկ երեկ էլ չեղարկվել է ֆրեհենաբնակ թուրքերի հանդիպումը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի հետ...Այս հանդիպումների չեղարկումը հունից հանել է Թուրքիայի անզուսպ բռնապետին,ով այսօր,ըստ Daily Sabah-ի,մեղադրել է Գերմանիային ահաբեկիչներին պաշտպանելու մեջ..."Գերմանիան պետք է դատարանի առաջ պատասխան տա ահաբեկիչներին պաշտպանելու և թաքցնելու համար...Յուսելն էլ գերմանացի լրտես է",-հայտարարել է Էրդողանը...Այս հայտարարությանն ի պատասխան ԶԼՄ-ները արդեն հաղորդագրություններ են տարածում,որ Գերմանիայի վարչապետ Ա.Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ...Թե ինչի՞ մասին են խոսել Մերկելն ու Յըլդըրըմը,ԶԼՄ-ները չեն հաղորդում...Բայց երևի բոլորն էլ կռահում են այդ զրույցի բովանդակությունը...
Թուրք-գերմանական հարաբերությունները վերջին անգամ այսպիսի ճգնաժամի մեջ են եղել անցյալ տարվա ամռանը,երբ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը...Անկարայից հնչող սպառնալիքները Մերկելի կողմից անտեսվեցին,իսկ Բեռլինից Թուրքիայի դեսպանի հետ կանչումը գերմանացիների կողմից նույնիսկ չնկատվեց...
Յուսելի հետ կապված այս ճգնաժամը էլ ավելի են սրել թուրք-գերմանական հարաբերությունները...Թուրքիայի բռնապետն իր ամենահիստերիկ նոպաների ժամանակ երբեք դեռ չէր մեղադրել Գերմանիային ահաբեկիչներին հովանավորելու մեջ,ինչպես դա արեց այսօր...
Հիշեցնեմ,որ Գերմանիայում բնակվող թուրքերին Անկարան օգտագործում է և՛ ներքին ,և՛ ներգերմանական հարցերը լուծելու համար...Գերմանիայում բնակվող 3 միլիոնից ավել (խոսվում է նաև 5 միլիոնի մասին) թուրքերը,որոնց կեսը ունեն Գերմանիայի քաղաքացիություն,իսկ մյուս կեսը թուրքահպատակ են, մեծ ազդեցություն ունեն և՛Թուրքիայում,և՛ Գերմանիայում տեղի ունեցող ընտրությունների արդյունքների վրա...
Գերմանահպատակ թուրքերին Անկարան օգտագործում է որպես "հինգերրորդ շարասյուն" Գերմանիայում՝նրանց ուղղորդելով,թե ում ընտրեն և ինչպես քվեարկեն...Իսկ թուրքահպատակներին էլ ուղղորդում են Թուրքիայում տեղի ունեցող ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկել իշխանությունների օգտին...
Հենց դրանով է պայմանավորված,որ Գերմանիայում նախընտրական հանդիպունմերի շրջանակում ընտրողների հետ հանդիպում են Էրդողանի վստահելի նախարարները...Իսկ այդ հանդիպումների չեղարկումը Էրդողանը դիտում է որպես Մերկելի կողմից իրեն հասցված անձնական վիրավորաքն...
Գագիկ Համբարյան