Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատության է ենթարկել Գերմանիային և Նիդերլանդներին: Բանն այն է, որ Գերմանիան արգելել է Էրդողանին Գերմանիայում հանրային մասսայական հանդիպում ունենալ երկքաղաքացիների հետ, որտեղ պետք է քարոզեր սահմանադրական բարեփոխումները:
Թուրքիայի ԱԳ նախարարը Գերմանիային մեղադրել է PKK-ին, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց, հանրայնորեն արտահայտվել հնարավորություն տալու, իսկ Էրդողանին, ով Թուրքիայի նախագահն է, ոչ: Նշեմ, որ գերմանական հեռուստաընկերությունները պարբերաբար հարցազրույցներ են հեռարձակում PKK-ի ղեկավարների մասնակցությամբ, ինչն էլ միշտ առաջացնում է Թուրքիայի զայրութը: Մևլութ Չավուշօղլուն հավաստիացրել է, որ իրենց ոչ ոք չի կարող խանգարել հանդիպելու թուրք երկքաղաքացիների հետ: Այնուհետև նա հայտարարել է՝ Գերմանիան թող իր համար անցկացնի ժողովրդավարության դասեր:
Կարեն Հովհաննիսյան