Արցախի ՊԲ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ցենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Վերջին օրերին, և հատկապես փետրվարի 25-ին, իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը (խուճապը) մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված կերպով աղավաղելու մարտավարության: Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդ կողմի այսօր տարածած ,,բեմականացված,, ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինուժը ,,շարքից հանել է,, հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ): Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրիի կողմից իրականացվող այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի»: