Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից.

«Փողոցում հանդիպում եմ տարիներով միասին ծառայած իմ զինակից ընկերոջը… Այսօր նա տակավին շարքում է, իսկ ես՝ շարքից դուրս… Հանդիպելուց, փորձում է հայացքը թաքցնել… Համոզված եմ, որ մեղք չունի, բայց նաև իրար աչքերի մեջ նայելն ու նախկինի պես բարևելն է դժվար… Երկուսս էլ գիտենք, որ կորցրել և կորցնում ենք, երկուսս էլ համոզված ենք, թե ինչի համար… Սակայն, ես կարողանում եմ ասել այն, ինչ ուզում եմ ասել, իսկ ինքը՝ ոչ… Հայացքը թաքցնելով, բարևում և հեռանում է, որովհետև նա դեռ զինվոր է՝ հրաման կատարող, իսկ ես՝ ոչ… Այսօր ամենածանրը զինվորական մարդու համար է…»: