Հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի և բազմաոլորտ համագործակցության մասին խոսվում է մշտապես, և դրանք հերքելը դժվար գործ կլինի: Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Թբիլիսի անշուշտ նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Նման եզրահանգման համար խոսում են մի շարք հանգամանքներ՝ սկսած կոնկրետ պայմանավորվածություններից, մինչև առկա ներուժի օգտագործման հնարավորության մեծացում:

 


Կարեն Կարապետյանի այցը մեծ կարևորություն ունի նաև վրացական կողմի համար, ինչի մասին հայտարարվել են հենց Վրաստանի վարչապետն ու նախագահը, որոնք պատրաստակամություն են հայտնել ուղղված կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Բայց թերևս աչքի զարնող իրադարձություն ևս արձանագրվել է վարչապետի Թբիլիսյան այցի ընթացքում: Կայացել է

 


Կարեն Կարապետյանի հանդիպումը Ամենայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Նշված հանդիպումն առանձնահատուկ է հատկապես նրանով, որ Վրաց եկեղեցու հոգևոր հայրն ընդամենն օրերս էր վերադարձել Գերմանիայից, որտեղ ենթարկվել էր լուրջ վիրահատության, և հետաքրքիր է, որ նույնիսկ առողջական խնդիրների առկայության վիճակում Իլիա Բ-ն սիրով հյուրընկալել է Հայաստանի վարչապետին: Իսկ Իլիա Երկրորդը, հայտնի է, որ վրաց հասարակության շրջանում, թերևս, ամենաազդեցիկ և հեղինկավոր մարդն է համարվում: Նշվածը ևս վերաբերմունքի արտահայտման ցուցիչ է:

 

Ալիկ Էրոյանց