Եթե հիշում եք, ապրիլյան մարտական գործողությունների նախօրեին՝ (հարձակումից 15 օր առաջ) 2016 մարտի 17-ին, Ադրբեջանի նախագահի ներում շնորհելու մաuին հրամանագրով ազատ են արձակվել ազատազրկման ձևով պատիժ կրող 137 հանցագործներ (զինապարտ տարիքի, այդ թվում մեկ թուրքիայի քաղաքացի), որոնցից 82 ազատազրկման էին դատապարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար։ Ըստ տեղեկությունների՝ Ալիևի հրամանով «ներված» հանցավոր տարրերից շատերին ՝ բանակի կազմում, գեներալ Զաքիր Հասանովը օգտագործել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ։

 


Եթե այն ժամանակ Ադրբեջանի նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովի կողմից քննարկվել են մոտ 400 խնդրագիր և ազատ են արձակվել 137 դատապարտյալ, ապա այս անգամ քննարկվելու են 800-ից ավելի խնդրագրեր, որից մոտ 400 դատապարտյալ մարտ ամսին կազատվեն պատժի հետագա կրումից։

 


Ամեն դեպքում Իլհամը հենց այնպես ոչ մեկին ներում չի շնորհելու։ Պատժից ազատված գող-ավազակները, մանկապիղծ տականքներն ու մարդասպանները կրկին կօգտագործվեն մեր դեմ...

 

Ալեն Ղուլյան