Վերջին շրջանում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքում հաճախ են տեղի ունենում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված դիվերսիոն գործողություններ : Դրանցից ամենաաղմկոտները հրամանատարներ Մոտոռոլայի և Գիվիի սպանություններն են : 
Դոնեցկում և Լուգանսկում գործում են լավ կազմակերպված հակահետախուզական ծառայություններ, բայց չնայած դրան, Ուկրաինայի հատուկ ծառայությունները բավականին հաջող գործողություններ են իրականացնում :


Ինչքան էլ տարօրինակ հնչի, ինչը ինձ համար էլ էր նորություն, բայց այդ տարածաշրջանների բնակչությունը մինչև հիմա ել ու մուտ ունի Ուկրաինայի տարածք : Նրանք ազատորեն այցելում են իրենց հարազատներին, որ ուկրաինական կողմում են, օգտվում են ուկրաինական ինտերնետ սպասարկող ընկերությունների ծառայություններից, մեկնում են Ուկրաինա անհրաժեշտ փաստաթղթերը ետևից և այլն : Քանի դեռ նրանք ձեռք չեն բերել նորմալ պետության հատկանիշներ և պարագաներ, միշտ էլ ուկրաինական դիվերսիոն խմբերը հանգիստ կանցնեն իրենց տարածք, ուկրաինական հատուկ ծառայությունները գործակալներ կհավաքագրեն, ինտերնետի և հեռախոսակապի միջոցով կհետևեն իրենց և հաջողություններ կգրանցեն :


Տիգրան Մկրտչյան