Ես մի բան չեմ հասկանում... ավլի ճիշտ հասկանում եմ ու շատ լավ, բայց ուզում եմ, որ բոլորը դա հասկանան... ախպեր, Մայդանի հարգելի հայաստանյան վկաներ, աջակիցներ ու կարեկիցներ. սրանից մի քանի մաիս առաջ, երբ մայդաունների հետ բախումներ էին լինում, երբ քաղաքային ադմինիստրացիաներ ու այլ ադմինիստրատիվ շենքեր էին գրավում և երբ ոստիկանությունը փորձում էր նրանց նկատմամբ սանկցիաներ կիրառեր, հակազդեցություն ցուցադրեր, մայդաունները ու իրանց ստեղի արևմտամետ ֆանկլուբի ներկայացուցիչները համատիեզերական ողբ ու աղաղակ էին բարձրացնում, թե բա ռեժիմը ճնշում ա իր ազատ կամքը արտահայտվող ժողովրդներին, սկսում էին գյուռ-գյուռ ստատուսներ գրել, անգամ պրոֆիլի նրաներն էին փոխում ու ինչ որ ուկրաինայի դրոշի մոտիվներով նկարներ էին դնում՝ վրեքն էլ «Я майдаун» տիպի վերտառությամբ լոգոներ...
Ախպեր, բա էս ինչի՞ եք ձեններդ կտրել ու մի բերան չեք բողոքում, երբ Դոնեցկում, Նիկոլաեվում, Լուգանսկում և Խարկովում անգամ ոստիկանությունն էլ չէ, համենայն դեպս ոչ միայն ոստիկանությունը, այլ ինչ որ վարձկաններ ու ֆաշիստներ են նույնը անում ու շատ ավելի չոր, երբ Ուկրաինայի Արևելքի ժողովուրդն է սկսում հնչեցնել իր պահանջները:
Ինչի՞ ես չեմ տեսնում ձեր հումանիստական հառաչանքներն ու որոշ դեպքերում՝ բառաչանքները: Ինչո՞ւ տենց շուտ մոռոցաք բռնիչ ռեժիմի ու ժողովրդի իրավունքների մասին, ինչի՞ էլ պռոֆիլներիդ նկարները չեք փոխում...
Ինչի՞-ինչի, որովհետև մեծ հաշվով դուք թքած ունեք Ուկրաինայի վրա էլ, ուկրաինացիների վրա էլ, հումանիզմի վրա էլ: Ձեր ողջ մոտիվցացիան կայանում է երկու բանում՝ անհատական ու ռադիկալ ռուսոֆոբիա, որը որպես կանոն անկեղծ է, մեկ էլ ձեր գործատուների (hello Mr. Heffern&Co) պատվերներում, իսկ մնացած առումով դուք ֆեյք եք որպես կանոն ու անհետևողական:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան