Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Իրաքում՝ դրանք անպայմանորեն արտացոլվելու են Իրանի վրա, ուստի հարևան երկրներից Իրանը թերևս միակն է, որ հիմնախնդրի լրջությունը գիտակցում է իր ողջ խորությամբ: Մի քանի նկատառում, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Իրանը չի կարող անտարբեր լինել այն ամենի հանդեպ, ինչ ներկայում կատարվում է Իրաքում ահաբեկչական-ծայրահեղական խմբավորումների կողմից.


1. Քրդական գործոնի գոյություն երկու երկրներում,


2. Իրաքում շիական սրբավայրերի առկայություն, որոնք Իրանի համար ունեն ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական և գաղափարախոսական կարևոր նշանակություն,


3. Իրաքն արաբական երկրների շարքում միակն է, որն ունի Իրանի հետ ցամաքային սահման,


4. Իրանին սահմանակից երկրներից Իրաքը միակն է, որն ունի ամենաերկար սահմանն Իրանի հետ,


5. Իրանից հետո Իրաքը երկրորդն է իր շիադավան բնակչության թվաքանակով,


6. Իրաքը միակ արաբական երկիրն է, որ կարող է Իրանի անվտանգությանն սպառնացող գործոն դառնալ,


7. Իրանն Իրաքի հետ ընդհանուր նավթօջախներ ունի՝ նավթի հսկայածավալ պաշարներով,


8. Իրաքը ՆԱԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն), Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի անդամ կարևոր երկիր է, որը կարող է նպաստել Իրանի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նկրտումներին:

 

 

Ռուդիկ Յարալյան