Շատ ապրանքների արտադրությունը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է ծառահատումների հետ։ Այդ ծառահատումների պատճառով տուժում է տեղանքի ֆլորան և ֆաունան, սակայն դա կարծես թե բավական չէ, որ մարդիկ դադարեցնեն ծառահատումները։
Դրա դեմ պայքարելու համար Նորվեգիայի կառավարությունը հետևյալն է արել։ Նորվեգիան այլևս չի գնի այն ապրանքները, որոնց արտադրությունը ինչ-որ կերպ կապված է ծառահատումների հետ։ Իսկ բոլոր այն ընկերությունները, որոնք նաև անտառահատությամբ են զբաղվում, կզրկվեն բոլոր պետական պայմանագրերից։
Այսպես՝ Նորվեգիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն ամբողջովին հրաժարվեց ծառահատումների օգնությամբ ստեղծված ապրանքներից, ինչպես նաև արգելեց բոլոր տեսակների անտառահատումները երկրի տարածքում։ Նույնը անելու կոչ արեց նաև Մեծ Բրիտանիային և Գերմանիային։