Լավ կազմվածքը պահպանելու համար բավարար չէ քաղցրից և խմորեղենից հրաժարումը: Հաճախ անհրաժեշտ է սննդակարգից բացառել նաև արտաքուստ անվնաս թվացող մթերքներ: alwomen.net.ua-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը: Խաղող Ճիշտ է, խաղողը համեմատաբար ոչ բարձր կալորիականություն ունի, սակայն նրա մեկ հատիկը պարունակում է 15 գ շաքար, ինչը համարժեք է մի քանի քաղցր բլիթների մեջ պարունակվող շաքարի քանակին:

 

Ընկուզեղեն Մեկ բուռ նուշը կամ գետնանուշը պարունակում է 20գ ճարպ և մոտ 300 կալորիա: Չոր մրգեր Մեկ բուռ ծիրանի չիրը պարունակում է 50գ շաքար: Հումուս Երկու թեյի գդալ հումուսը պարունակում է 70 կալորիա:

 

Որոշ դիետոլոգներ հումուսը ընդհանրապես բացառում են նիհարել ցանկացողների սննդակարգից: Հում բանջարեղեն Եթե դուք ուզում եք նիհարել, պետք է միառժամանակ ձեր սննդակարգից բացառեք կարտոֆիլը, ավոկադոն և եգիպտացորենը կամ գոնե նվազեցնեք դրանց քանակը սննդում: