1. Յուղազրկված կաթնաշոռն ամրացնում է սիրտը, լայնացնում անոթները, և կալիումի, կալցիումի, մագնեզիումի աղբյուր է: Օրական հարկավոր է ուտել 100 գրամից ոչ պակաս կաթնաշոռ:
2. Բուլղարական կարմիր պղպեղը պարունակում է ռեկորդային քանակությամբ C վիտամին: Բարձր ճնշում ունեցողները պետք է այն ուտեն ամեն հնարավոր դեպքում: Օրական երկու թարմ պղպեղը լրացնում է C վիտամինի ամբողջ պահանջը:
3. Սաղմոնը օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է: Այն լավ է օգտագործել շաբաթը երեք անգամ, 100-150 գրամ:
4. Ճնշում ունեցողները վարսակի շիլա պետք է ուտեն յուրաքանչյուր առավոտ: Այն պարունակում է բջջանյութ:
5. Դդմի սերմերը լրացնում են ցինկի պակասը և ազատում կաթվածից: Բավարար է օրական ուտել 20 գրամ:
6. Կակաոն բարելավում է անոթների վիճակը: Շաբաթական 1-2 բաժակը բավական է:
7. Ճարպազրկված կաթը պարունակում է կալիում, կալցիում, մագնեզիում, վիտամիններ: Օրական կարելի է խմել մինչև երեք բաժակ:
8. Դառը շոկոլադն ամրացնում է սրտամկանը: Այն պարունակում է հակաօքսիդիչներ և ընդունակ է ճնշումն իջեցնելու 5-10 մմ ս.ս: Սակայն չարաշահել չի կարելի:
9. Նուշն իջեցնում է խոլեսթերինի մակարդակը: Այն պարունակում է կալիում, մագնեզիում, վիտամին E:
10. Կանոնավոր օգտագործման դեպքում կանաչ թեյը լուծում է խոլեսթերինային խցանումները և դանդաղեցնում օրգանիզմի ծերացումը:
Վրեժ Հովսեփյան