Արդեն մի քանի օր է ինչ համացանցում շրջանառության մեջ է դրվել ռուս բլոգեր Լապշինի Ադրբեջանին արտահձման Բելառուսի հանրապետության պատրաստակամության մասին թեման: Հասկանալի է, որ տվյալ թեմային միջամտելու և ինչ-որ կերպ Բելառուսի հանրապետության վրա ազդելու գործառույթը ամբողջությամբ պատկանում է ԱԳՆ-ին: Բայց արի ու տես, որ այս անգամ ևս գտնվեցին պղտոր ջրում ձուկ որսացողներ, ովքեր իրենց անձնական ամբիցիաներից դրդված,հայտարարում էին, որ այս հարցում պետք է Գագիկ Ծառուկյանը իր՝ Լուկաշենկոյի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները օգտագործի, խնդրի տրամաբանական հանգուցալուծմանը հասնելու համար:
Նման մտածելակերպը կիսողների մասին հստակ մի ձևակերպում կարելի է անել՝ տվյալ մարդիկ բացարձակ անտեղյակության են մատնված և չեն գիտակցում, թե տվյալ դեպքում միջպետական հարցերը լուծելու համար, անձնական հարաբերություններին ապավինելը առաջին հերթին հենց կվնասի պետության դիվանագիտական բլոկի հեղինակությանը և ինչպե՞ս հետագայում մյուս պետությունների հետ ունեցած խնդիրների առաջացման պարագայում կարելի կլինի պարզ ճակատով հանդես գալ: Այո Գագիկ Ծառուկյանը ընկերական հարաբերություններ ունի Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, բայց այդ հարաբերությունները ավելի նպատակային ծառայեցնելու ավելի արդյունավետ միջոց կա թեկուզև հենց այս համատեքստում՝ Արցախ հրավերքի տեսքով: Առաջիկայում դեռ ակաատես կլինենք նման դեպքերի, քանզի Գագիկ Ծառուկյանը իր գործունեության շրջանակներում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանն ուղղված ծրագրեր է իրականացնելու, ինչն էլ կտա իր բաղձալի պտուղները նույնիսկ Ադրբեջանին դիվանագիտական ապտակի տեսքով:
Սարգիս Հարությունյան